Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ծառուկյանի անկեղծության երաշխիքները

Ծառուկյանի անկեղծության երաշխիքները
12.09.2014 | 15:00

«Չինաստանը լուրջ հաջողությունների է հասել և շատ խիստ է պայքարում կոռուպցիայի դեմ: Մենք սովորելու շատ բան ունենք և, վստահեցնում եմ, անպայման սովորելու ենք: Իշխանական համակարգի կոռուպցիան տնտեսության և երկրի զարգացման ամենածանր խոչընդոտն է», -ասել է Չինաստանից օրերս վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկվա իր հարցազրույցում: Ծառուկյանը նաև ասել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդները պետք է «խիստ ու անզիջում» լինեն, «կոռուպցիոն մեխանիզմները պետք է ջարդել», քանի որ այսօրվա վիճակով երկիրը չի զարգանում: Գլխավոր ԲՀԿ-ականը նշել է, թե չինացի գործարարներին հրավիրել է Հայաստան՝ քննարկելու երկու երկրների միջև բիզնես հնարավորությունները և պատրաստ է բոլոր ծախսերը վերցնելու իր վրա: Ծառուկյանը նաև խոսել է ներքաղաքական իրավիճակի ու սպասվող սահմանադրական փոփոխությունների, քաղաքականության մեջ իր դերի ու ժողովրդին իր նվիրվածության մասին: Ինչի մասին էլ խոսել է Ծառուկյանը՝ բաներ են, որոնք անհնար է չշոյեն հուսահատ ու հիասթափված ժողովրդի՝ լավ խոսքի կարոտ ականջը: Այդ հարցազրույցում էլ, ինչպես նախորդների մեջ, Ծառուկյանը ներկայացել է իբրև ժողովրդի զավակ, ով փող ունի ու իր փողերը պատրաստ է ներդնելու ժողովրդի բարեկեցության համար: Ծառուկյանը նաև ներկայացել է իբրև մեկը, ով քաղաքական դաշտում խնդիր չունի որևէ մեկի հետ, ով անհրաժեշտության դեպքում հանդիպում է բոլոր երեք նախագահների, տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական խմբերի հետ և ընդհանրապես կարծում է, որ պետք է հրաժարվել փոխադարձ վիրավորանքների ու չարախոսության պրակտիկայից: Անտեսենք Ծառուկյանի խոսքի այն թույլ կողմերը, որոնք հոգեբանության մեջ իմաստնացած ժողովրդի մեջ կարող են կասկածներ առաջացնել խոսքերի անկեղծության ու թերաժեքության բարդույթի առումով: Միայն փաստենք, որ նման խոսքը իսկապես արժանի է գնահատանքի, եթե, իհարկե, ճշմարտություն հատիկ կա դրա մեջ:
Հարց. իսկ ի՞նչ է արել Ծառուկյանը մինչ այսօր՝ ապացուցելու իր անկեղծության չափը: Միայն ընտրություններին ընտրազանգված կաշառելու փաստը բավական է ԲՀԿ առաջնորդի խոսքերի ճշմարտացիության տոկոսը հաշվելու համար: Չէ՞ որ ընտրակաշառք վերցնողը նույն այդ ժողովրդի մի մասն է կազմում ու ոչ փոքր մասը: Ընդհանրապես, հոգեբաններն այն կարծիքին են, որ երեխան ոչ թե ծնողների խոսքով, այլ օրինակով է դաստիարակվում: ԲՀԿ-ն իր ստեղծման օրից ի վեր երկրում տեղի ունեցած բոլոր ընտրություններում դիմել է ընտրակաշառքով քվե հավաքելու մեթոդին: Հիմա՝ ի՞նչ երաշխիք, որ համակարգի դեմ պայքարելու փոխարեն քվե գնող ուժը կարող է այս անգամ անկեղծ լինել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ